Նոյեմբերի 13-ին Հայաստան է ժամանում Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշեւը: Պաշտոնական այցի ընթացքում Սերգեյ Ստանիշեւը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:



Բուլղարիայի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրին, Երեւանի պետական համալսարանում կհանդիպի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության, իսկ Մշակութային կապերի հայկական միությունում` Հայ-բուլղարական բարեկամության խմբի անդամների եւ բուլղարական համայնքի ներկայացուցիչների հետ: ԲՀ վարչապետը կլինի նաեւ Մատենադարանում, Պ. Յավորովի անվան N131 միջնակարգ դպրոցում, Երեւանի կոնյակի գործարանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայցելի Գանձարան եւ Մայր տաճար, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---