ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձեռք է բերել ADC ընկերության ակտիվները12 մայիսի 2017 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) հայտարարում է ADC ընկերության («Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ) ակտիվները ձեռք բերելու մասին՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով անցկացված բաց աճուրդին մասնակցելու միջոցով: ADC ընկերության գործող բաժանորդներին կառաջարկվի շարունակել օգտվել տրամադրվող ծառայություններից ներկայումս գործող նույն պայմաններով, ինչպես նաև կապահովվի ծառայությունների մատուցման անընդհատությունը: Ակտիվների ձեռքբերման գործընթացն ավարտելուց հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ը էապես կընդլայնի տրամադրվող ծառայությունների շրջանակը և կապահովի որակի շարունակական բարելավում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ADC ընկերության ակտիվները ձեռք բերելու որոշումը պայմանավորված է հեռահաղորդակցության սեփական ցանցի թողունակությունն ընդլայնելու անհրաժեշտությամբ, ինչը դրական է անդրադառնալու նաև ընկերության բջջային ցանցի միջոցով մատուցվող ծառայությունների որակի վրա: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |