ՀՀ առաջարկով ԵՏՄ-ում վտանգավոր ապրանքների մասին իրազեկման համակարգ կստեղծվի

ՀՀ առաջարկով ԵՏՄ-ում վտանգավոր ապրանքների մասին իրազեկման համակարգ կստեղծվի

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջարկով Եվրասիական տնտեսական միության շրջանակում կստեղծվի վտանգավոր ապրանքների մասին իրազեկման համակարգ: Խոսքն այն ապրանքների մասին է, որոնք կարող են վնասել մարդու առողջությանը, գրում է «Իզվեստիան»:

Համապատասխան համաձայնագրի նախագիծը ներպետական համաձայնեցման փուլ է անցել ԵՏՄ անդամ երկրներում:

Երկրում վտանգավոր ապրանքի հայտնաբերման դեպքում հնարավոր կլինի ոչ միայն ապրանքը հետ բերել խանութներից, այլ նաև զգուշացնել ռիսկերի մասին հարևան պետություններին՝ ստեղծվող համակարգի օգնությամբ: Օպերատորները կլինեն սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող մարմինները: Եվրոպայում նմանատիպ համակարգեր արդեն իսկ գործում են:

ԵՏՀ-ում ասել են, որ համաձայնագրի նախագիծն արդեն պատրաստ է: ԵՏՄ շրջանակում համաձայնագրով նախատեսվում է «անհապաղ ստուգումներ իրականացնել, եթե խոսքը մարդու առողջությանը կամ կյանքին վնասելու մասին է, ինչպես նաև կենդանիներին, բույսերին ու շրջակա միջավայրին վնասելու դեպքում: Համաձայնագիրը նախատեսվում է հաստատել մինչև տարեվերջ: Փաստաթղթի մշակողն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---