Չինացի ուսանողները 200 օր կանցկացնեն փորձարարական լուսնային մոդուլում12 մայիսի 2017 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Չինաստանը տիեզերական տարածքի յուրացման մի ծրագիր է իրականացնում, որի նոր փուլով նախատեսվում է Երկրի պայմաններում մոդելավորել մարդու տևական բնակությունը մշտական լուսնակայանում: Մի խումբ ուսանողներ 200 օր կանցկացնեն հատուկ մոդուլում՝ ստուգելով Լուսնի վրա բնակության պայմանները: Նրանք լիակատար մեկուսացման մեջ կլինեն: Բեյհան քաղաքի տիեզերական համալսարանի 4 ուսանող մայիսի 10-ին տեղավորվել է «Յուգոն-1» («Լուսնային պալատ») մոդուլում: Նրանք խցիկում կանցկացնեն մոտ 60 օր, որից հետո նրանց կփոխարինի մեկ այլ խումբ, որն այնտեղ կանցկացնի արդեն 200 օր: Հետո առաջին քառյակը կրկին կվերադառնա մոդուլ՝ 105 օրով, գրում է BBC-ին Սինհուա գործակալության վրա հղումով: Այդ էքսպերիմենտի հիմնական նպատակներից մեկն է պարզել, թե կարող են արդյոք Լուսնի գաղութարարները տևական ժամանակ ինքնաբավ գոյություն պահպանել՝ չունենալով արտաքին աջակցություն: Մարդկային գործունեության թափոնները կվերամշակվեն կենսառեակտորներում ֆերմենտացման գործընթացի կիրառմամբ, իսկ հետո կօգտագործվեն որպես պարարտանյութ բանջարեղեն և հացահատիկ աճեցնելու համար: Փորձարարական լուսնայինն կայանը բաղկացած կլինի 2 գյուղատնտեսական մոդուլից և բնակելի տարածքից, որտեղ կլինի 4 ննջասենյակ, մեկ ընդհանուր սենյակ, լոգարան, թափոնների վերամշակման բաժին և տարածք կենդանիների համար: Թեև «Լուսնային պալատում» անցկացվող փորձարկումները նպատակ ունեն Լուսնի գաղութարարներին նախապատրաստելու Լուսնի վրա տևական ժամանակ անցկացնելուն, Չինաստանը չի ծրագրում գիտարշավ ուղարկել Լուսին առաջիկա 10 տարում: 2016-ի հոկտեմբերին Չինաստանն անձնակազմի 2 անդամով տիեզերանավ ուղարկեց տիեզերք, որը կցվեց «Տյանգուն-2» ուղեծրային կայանին և 30 օր մնաց ուղեծրում: Դա ռեկորդային է չինական տիեզերագնացության համար: Չինաստանը երրորդ երկիրն է ԱՄՆ-ից ու ՌԴ-ից հետո, որն ունի անձնակազմով տիեզերական թռիչքների սեփական ծրագիր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | ԱԽ քարտուղար. ՌԴ խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր` կազմակերպելու դրանց փակումը Նրանք Գորիսում և Սիսիանում էին Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ |