ԱՄՆ հետախուզություն. 2017-ին ԼՂ-ում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա

ԱՄՆ հետախուզություն.  2017-ին ԼՂ-ում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա

PanARMENIAN.Net - 2017-ին ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա: Այդ մասին զգուշացնում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Ռ.Քոութսը մայիսի 11-ի զեկույցում:

Զեկույցում ասվում է, որ լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի պատճառով կտրուկ սրվեց 2016-ի ապրիլին, իսկ երկու կողմերի փոխզիջման չգնալն ու ներքին ճնշման աճը հանրապետություններում վկայում են, որ 2017-ին լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը կպահպանվի:

«Տևական տնտեսական դժվարություններն Ադրբեջանում կարող են մարտահրավեր հանդիսանալ ռեժիմին և ավելացնել իշխանությունը պահպանելու համար այլախոհների ճնշումները: Երկիրը կփորձի հավասարակշռել հարաբերությունները ՌԴ, Իրանի և Արևմուտքի հետ»,-ասվում է Քոութսի զեկույցում:

2016-ի ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություն սանձազերծեց Արցախի Հանրապետության հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Առճակատումը տևեց 4 օր՝ հետագայում ստանալով Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ անվանումը։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային՝ Հադրութի, և հյուսիսարևելյան՝ Մարտակերտի ուղղություններով։Ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակողական գործողություններում կիրառեց իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։

Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները կազմել են 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) և 120-ից ավել վիրավոր (ևս 9 զինածայող զոհվել և մահացել էր պատահարների արդյունքում ակտիվ մարտական գործողությունների դադարեցումից հետո, մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում, մի քանիսը՝ մահացել ավելի ուշ, հոսպիտալներում): Պետդեպի հայտնած տվյալներից հետևում է, որ, 81 հայկական զոհերից բացի, մոտ 270 ադրբեջանցի զոհ է եղել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---