ՀՀ-ում առաջին անգամ Գերթեթև շարժիչային ավիացիայի բաց գավաթ կանցկացվի12 մայիսի 2017 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին Հայաստանում 1-ին անգամ կանցկացվի Գերթեթև շարժիչային ավիացիայի բաց գավաթ: PanARMENIAN.Net ի հետ զրույցում Հայաստանի Պարապլաներային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ գավաթին կմասնակցեն երկու և մեկ տեղանի շարժիչով պարամոտորներ և պարաթրայքեր: «Գավաթին կմասնակցի 10 մարզիկ, որոնցից 4-ը՝ Ռուսաստանից»,- նշեց նա՝ հավելելով, որ կմասնակցեն նաև Հայաստանի նորաստեղծ շարժիչային պարապլաներային դպրոցն ավարտած օդաչուներ, որոնցից են Արման Սաղաթելյանը, Հմայակ Պետրոսյանը, Արմեն Սարկիսյանը և այլք: Սարգսյանը տեղեկացրեց, որ ժյուրին ևս միջազգային է լինելու՝ Ալբերտ Ալեքսեևը ՌԴ-ից և ևս մեկ մրցավար ՀՀ-ից: Գավաթը կանցկացվի Եղվարդի հարևանությամբ գտնվող հատուկ պատրաստված թռիչքուղու վրա (Եղվարդի լիճ): Բուն թռիչքները կսկսվեն ժամը 17:00-ից հետո: Կազմակերպիչները բոլոր ցանկացողներին, մասավորապես նրանց, ում համար երկինքը տարերք է, հրավիրում են ականատես լինելու մրցումներին: 2015-ին և 2016-ինՀայաստանում կայացել են Պարապլաներային թռիչքների միջազգային մրցումներ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |