Forbes. Ադրբեջանի խոշորագույն բանկը դադարեցրել է վճարումները վարկատուներին

Forbes. Ադրբեջանի խոշորագույն բանկը դադարեցրել է վճարումները վարկատուներին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միջազգային բանկը, որը խոշորագույնն է երկրում, դադարեցրել է վճարումները վարկատուներին և բանակցություններ կվարի վարկատուների հետ վերակազմավորման մասին: Բանկը կործանման եզրին է հայտնվել Ադրբեջանում արտարժույթի պակասի և արժութային սուր ճգնաժամի պատճառով, գրում է Forbes-ը:

Մայիսի 10-ին բանկը մոտ $100 մլն չի վճարել հիմնական պարտքի գծով և տոկոսներով: Բանկի արտարժույթով պարտքերի մի մասը կփոխարինվի Ադրբեջանի ինքնիշխան պարտատոմսերով, իսկ վերակազմավորման առաջարկվող պլանը պարտադիր կլինի, եթե վարկատուները հավանություն տան:

Բանկի պարտատոմսերի արժեքը, որոնց մարման ժամկետը 2019-ին է, նվազել է 15%-ով, իսկ եկամտաբերությունը աճել էր 14,188%-ով: Բանկը վճարումների դադարեցման մասին որոշումը «ցավալի» է անվանել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---