Հայ զինվորները Տոլմայի փառատոնին տաղավար կունենան12 մայիսի 2017 - 18:15 AMT PanARMENIAN.Net - «Ուդուլի» տոլմայի փառատոնին կմասնակցեն նաև հայ զինծառայողները։ Այս մասին հայտնել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։ Տոլմայի փառատոնն անցկացվում է 7-րդ անգամ` սկսած 2011-ից։ Փառատոնը սովորաբար անցկացվել է Մուսալեռում և Սարդարապատում, իսկ այս տարի կանցկացվի Հնաբերդ գյուղում, որը գտնվում է պատմական Հայաստանի հնագույն մայրաքաղաք Դվին քաղաքից քիչ հեռու։ «25 տաղավար է լինելու, փառատոնին կմասնակցեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գյուղացիներ, զինծառայողներ։ Այս տարի զինվորներն առաջին անգամ են մասնակցելու մեր փառատոնին, ընդ որում` սեփական նախաձեռնությամբ։ Ցանկալի է, որ մայիսը, հատկապես ամսվա երկրորդ կեսը, Հայաստանում տոլմայի ամիս դառնա», ասել է Մամուլյանը, գրում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` տոլմայի փառատոնը, ինչպես նաև մեր երկրում անցկացվող մյուս փառատոները կարևոր են երկրում զբոսաշրջությունը զարգացնելու համար։ «Փառատոնի շրջանակում կպատրաստվի ամենաերկար տոլման, մշակութային հագեցած ծրագիր է սպասվում ժողովրդական երգ ու պարով, բազմաթիվ մրցույթներով։ Յուրաքանչյուր ուղեկցորդ, որը զբոսաշրջիկին ներկայացնում է պատմամշակութային հուշարձանները, պարտավոր է իմանալ նաև ազգային խոհանոցի մասին, բացատրել հյուրերին, թե ինչ են նրանք ուտում», պատմել է Մամուլյանը։ Նա նաև շեշտել է, որ տոլման հայկական կերակուր է, առաջացել է՝ «տոլի» բառից և ամենևին էլ կարևոր չէ «դոլմա», թե «տոլմա» կկոչես այն: «Տոլմայի նախնական ձևը եղել է խաղողի վազից ու ծեծված մսից, հետո փոփոխվել է, առաջացել են տարբեր եղանակներ պատրաստման՝ կախված տարածաշրջանից: Էական նշանակություն չունի՝ «տոլմա» կասես, թե «դոլմա», որովհետև ժամանակին այն կոչվել է նաև ուդուլի, իսկ վեճը՝ «տ», թե «դ», արհեստական է»,- ասել է Մամուլյանը: Ուշագրավ Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական |