12 նոյեմբերի 2007 - 17:39 AMT
Նոյեմբերի 17-ին Վարդան Օսկանյանը Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Նոյեմբերի 17-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, այդ բանակցությունների արդյունքից է կախված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ նոյեմբերի 29-30-ին Մադրիդում:

Մինչդեռ, ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղի գծով խմբում հաղորդել են, որ նոյեմբերի 29-30 Մադրիդում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ: Յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպումներին կմասնակցեն միջնորդներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումները կանցնեն ԵԱՀԿ ԱԳՆԽ ամենամյա 15-րդ խորհրդաժողովի շրջանակներում: