Թուրքիայում Գերմանիայի դեսպանը անհանգստություն է հայտնել Արատ Դինքի ձերբակալման եւ դատապարտման հարցով

PanARMENIAN.Net - Թուրքիայում Գերմանիայի դեսպան Էքարթ Կունցը նամակ է գրել «թուրքական ինքնությանը վիրավորանք հասցնելու» մեղադրանքով մեկական տարվա պայմանական ազատազրկման դատապարտված «Ակոս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի որդուն` Արատ Դինքին, եւ թերթի պատասխանատու քարտուղար Սարգիս Սերոբյանին: Գերմանիայի դեսպանը նամակում անհանգստություն է հայտնել Արատ Դինքին եւ Սարգիս Սերոբյանին Հրանտ Դինքի` Reuters գործակալությանը տված հարցազրույցը «Ակոս»-ում հրապարակելու համար Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով դատապարտվելու կապակցությամբ:



Դեսպանը, նշելով թուրքական արդարադատության հանդեպ ունեցած իր հարգանքը, ավելացնում է, որ դատարանի կայացրած որոշումը չի համապատասխանում ժողովրդավարությանը. «Ես ցանկանում եմ ընդգծել, որ լիովին աջակցում եմ ձեր` թուրք եւ հայ ժողովուրդների փոխըմբռնմանն ուղղված ջանքերին»: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից կառավարության շենքում Անկարայում հավատարմագրված Եվրամիության դեսպանների պատվին կազմակերպված ճաշկերույթի ժամանակ Գերմանիայի դեսպան Էքարթ Կունցը հայտարարել էր. «Հրանտ Դինքը խոսքի ազատության խորհրդանիշն էր: Մեծապես ցնցված եմ նրա սպանության փաստով: Մի՞թե նրա սպանությունը հարմար առիթ չի կարող դառնալ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի եւ թուրք-հայկական հարաբերությունների հարցերում դրական քայլեր իրականացնելու համար», հայտնում է «Երկիրը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---