
Սևանը պետք է կապիտալիզացվի և հանգստի ժամանակակից գոտի դարձվի: Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Բոլորս Սևանը սիրում ենք, բայց լճի մակարդակի փոփոխությանն ուղղված քայլերը պետք է կարողանանք հիմնավորել։ Պետք է կապիտալիզացնենք և հանգստի գոտի դարձնենք՝ ժամանակակից հանգստի գոտուն բնորոշ ատրիբուտիկայով: Դրա համար պետք է թուղթ ու գրիչով հիմնավորենք մեր գործողությունները», - ասել է վարչապետը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարություն այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրներն ու անելիքները:
Կարապետյանին զեկուցվել է Սևանա լճի մասով կատարվող քայլերի մասին. ջրի մակարդակը կազմում է 1900.76 մ, դրական աճի միտումը, համաձայն օրենքի, ապահովվում է, և ընդհանուր առմամբ վերջին տարիներին կայուն աճ է արձանագրվում: Ներկայիս հայեցակարգով նախատեսվում է մինչև 2030 թ. լճի մակարդակի բարձրացում մինչև 1903.5 մ: