Հայաստանցիների 34%-ը ընդունում է էվոլյուցիան (Հարցում)

Հայաստանցիների 34%-ը ընդունում է էվոլյուցիան (Հարցում)

PanARMENIAN.Net - Հայաստանցիների 34%-ն ընդունում է էվոլյուցիայի տեսությունը՝ համարելով, որ մարդիկ ու այլ կենդանի օրգանիզմները զարգացման երկար ճանապարհ են անցել մինչև ներկայիս վիճակը:

Այս մասին են վկայում ամերիկյան Pew Research Center կենտրոնի անցկացված հարցման արդյունքները:

Հայաստանցիների 56%-ն, ընդհակառակը, կարծում է, որ մարդիկ ու կյանքի այլ օրգանիզմները գոյություն են ունեցել ներկա վիճակում ստեղծման օրվանից:

Էվոլյուցիային հավատացողներից 13%-ի կարծիքով, այն տեղի է ունեցել գերագույն էակի ազդեցության տակ, 18%-ն այն բնական գործընթաց է համարել:

47%-ը կարծում է, որ գիտությունը երբևիցե կկարողանա տալ բոլոր հարցերի պատասխանները, 49%-ը կարծում է, որ ոչ:

Վրաստանում էվոլյուցիային հավատում է հարցվածների 58%-ը, ՌԴ-ում՝ 65%-ը, Չեխիայում՝ 83%-ը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---