Ռուսաստանում Հայոց ցեղասպանության մասին գիրք է հրատարակվել` «Մենք ողջ ենք... Մենք դեռ ճանապարհին ենք... Ագ-Թահ. քառամյա պայքար»

PanARMENIAN.Net - Դոնի Ռոստով քաղաքի «Կովչեգ» հրատարակությունում լույս է տեսել «Մենք ողջ ենք... Մենք դեռ ճանապարհին ենք... Ագ-Թահ. քառամյա պայքար» գիրքը: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, գրքում հավաքված են նրանց հիշողությունները, ովքեր վերապրել են Հայոց ցեղասպանության ողբերգությունը Օսմանյան Թուրքիայում: Օսմանյան Թուրքիայի վարչական կենտրոններից մեկի` Եոզկատի բնիկներ Նազար Կապիկյանն ու Կյուլպեկ Գալստյանը, ովքեր գրել են այդ հուշերը, ջարդերի տարիներին չորս տարի լեռներում են անցկացրել ինքնապաշտպանական փոքր խմբավորումների կազմում: Դա մի խումբ մարդկանց, մեծ մասմաբ գյուղացիների հերոսական ինքնապաշտպանության տարիներ էին. նրանք հակամարտում էին նրանց դեմ, ովքեր փորձում էին ոչնչացնել հայերին զուտ նրանց ազգության համար:



Ն. Կապիկյանի եւ Կ. Գալստյանի հիշողությունները առաջին անգամ հրատարակվել են 1932 թվականին Փարիզում: 2006 թվականին, Նազար Կապիկյանի` Ռուսաստանում ապրողների հետնորդների եւ նրանց ընկերների նախաձեռնությամբ, գիրքը թարգմանվել է ռուսերեն եւ հրատատարակվել 2007 թվականին: Ինչպես նշալ են գրքի հրատարակիչները. «Այս գիրքը կշտամբանք չէ, ոչ էլ արդարացում: Սա ճշմարտության գիրք է ... Ճշմարտություն այն մասին, որ պայքարը կյանքի համար կարելի է եւ պետք է տանել անգամ ամենաանհուսալի, ամենաանելաների իրավիճակներում: Տանել այն հանուն կյանքի: Այդ պայքարում կյանքը հաղթանակ է տանում մահվան նկատմամբ եւ հաղթանակում է արդարությունը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---