14 մայիսի 2017 - 12:33 AMT
Նախագահ. Եթե Մարգարյանը վերընտրվի, Երևանը կդառնա ավելի լավը

Թիվ 9/18 ընտրատեղամասում քաղաքացիական իր պարտքն է կատարել ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` մասնակցելով Երևանի ավագանու ընտրությանը:

Լրագրողների հետ զրույցում նախագահն ասել է, որ քվեարկել է հանուն ավելի լավ Երևանի։

Հարցին, թե Երևանում ինչ կփոխվի, եթե վերընտրվի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Երևանը կդառնա ավելի լավը»։

Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Կարդացեք նաև՝Վարչապետ. Տարոն Մարգարյանից լավ քաղաքապետի թեկնածու չկա