Զարուհի Փաստանջյանը հետընտրական զարգացումները չի բացառում

Զարուհի Փաստանջյանը հետընտրական զարգացումները չի բացառում

PanARMENIAN.Net - «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը Երևանի ավագանու ընտրություններին իր քվեարկությունը կատարել է առավոտյան 08:10-ին՝ Վ. Դավթյանի անվան 149 դպրոցում տեղակայված թիվ 4/7 ընտրատեղամասում:

Լրագրողների հետ զրույցում թեկնածուն նշել է, որ քվեարկել է հանուն ազատության: Նա ընտրողներին կոչ է արել, որ եթե անգամ որևէ գումար են ստացել, չքվեարկել պատվիրատուի հանձնարարությամբ, հաղորդում է A1plus.am-ը:

«Հասկանալի է, որևէ մեկը չպետք է կաշկանդվի, պետք է գնա ընտրատեղամաս և ինչպիսի ճնշում էլ լինի՝ մերժի ՀՀԿ-ին: Նաև հորդորս է ոստիկանությանն այդ թաղային խուժանի նկատմամբ համապատասխան միջոցառում ձեռնարկի»,-ասել է նա:

Թեկնածուն չի բացառել հետընտրական զարգացումներն ու «ազգային հետընտրական ճակատ» բացելու հնարավորությունը:

«Եթե ոչ, կարծում եմ ինձ լավ եք ճանաչում, ես իմ կյանքում ունեցել եմ հաղթանակներ նաև փաստաբան լինելու տարիներին, հետևաբար ես հավատում եմ իմ ուժերին նաև մեր ժողովրդին, մենք ունենալու ենք նախադեպ և հաղթանակ, որը կարող ենք ստեղծել միասին այսօր: Այդ պատճառով կոչ եմ անում մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամաս և անցնցում մերժել այս իշխանություններին»,- ասել է Փոստանջյանը:

Լրագրողների հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ ընտրությունների արդյունքների ամփոփմանն Ազատության հրապարակում են սպասելու, Զարուհի Փոստանջյանը պատասխանել է, որ պարբերաբար կտեղեկացնեն այդ մասին:

Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---