Զարուհի Փոստանջյանի դստերը բերման են ենթարկել

Զարուհի Փոստանջյանի դստերը բերման են ենթարկել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ու գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմակիցների միջև կոնֆլիկտ է ծագել: Միջադեպը տեղի է ունեցել Ավանում՝ Տարոն Մարգարյանի գործող նախընտրական շտաբերից մեկում: Փոստանջյանը «Ազատություն» եթերում պնդել է, որ շտաբի սեղաններից մեկի դարակում ընտրակեղծարարությունը փաստող ցուցակներ կան ու պահանջել է բացել այն, սակայն ՀՀԿ-ականները հրաժարվել են:

Տեղ ժամանած ոստիկանության ներկայությամբ կոնֆլիկտը շարունակվել է, Փոստանջյանն ու իր դուստրը նստել են նշված սեղանի վրա` պահանջելով բացել դարակներն իր ներկայությամբ, որպեսզի ակնհայտ դառնա դրանց պարունակությունը: «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները հրաժարվել են լքել շտաբի տարածքը` հայտարարելով, որ չեն վստահում ոստիկանությանը:

Որոշ ժամանակ անց ոստիկաններն ուժով հանել են տարածքից լրագրողներին ու «Երկիր Ծիրանիի» անդամներին, այդ թվում` Փոստանջյանին, որը գործող ԱԺ պատգամավոր է: Փոստանջյանի դստերը բերման են ենթարկել ոստիկանություն:

Մայիսի 14-ին՝ ժամը 8:00-ին, մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները։ Մայրաքաղաքում բացվել են ընտրատեղամասերը, քվեարկությունը կտևի մինչև ժամը 20:00-ն։Ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինքը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Կարդացեք նաև՝Զարուհի Փաստանջյանը հետընտրական զարգացումները չի բացառում

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---