14 մայիսի 2017 - 17:15 AMT
Ժամը 15։00-ի դրությամբ ոստիկանությունում 14 ահազանգ է ստացվել

Ժամը 15-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 14 ահազանգ, որոնք գտնվում են ստուգման փուլում

Մայիսի 14-ին, ժամը 15-ի դրությամբ Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 14 ահազանգ:

Ահազանգերից 1-ը ստացվել է քաղաքացիներից, 5-ը՝ ոստիկանության ծառայողներից, 1-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 7-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից:

Ահազանգերը գտնվում են ստուգման փուլում, հայտնում է ոստիկանությունը: