ՀՀԿ-ն հաղթում է թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական տվյալներով

ՀՀԿ-ն հաղթում է թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական տվյալներով

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ստացվող ոչ պաշտոնական արդյունքների համաձայն, իշխող Հանրապետական կուսակցությունը հավաքում է ձայների 68.7%-ը:

Այդ մասին են վկայում ԵԼՔ դաշինքի Realelections համակարգի թարմացվող արդյունքները՝ մոտ 259000 ձայնի կամ քվեարկության մասնակիցների 75%-ի հաշվարկից հետո:

ԵԼՔ դաշինքը, համակարգի տվյալների համաձայն, առայժմ ունի ձայների 21%-ը, Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանին»՝ 7.8%-ը, քվեների 2.4%-ն անվավեր է:

169 ընտրատեղամասից հավաքված ԿԸՀ տվյալներով ՀՀԿ-ն ունի 79600 ձայն կամ 70.65%, Երկրի ծիրանին 7.8% և 8774 ձայն, ԵԼՔ-ը՝ 21.5% և 24301 ձայն:

Նախնական տվյալների համաձայն, քվեարկել է ընտրական իրավունք ունեցող երևանցիների մոտ 41%-ը: Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին քվեարկել էր մոտ 846.000 ընտրողից մոտ 495.000-ը կամ 58.5%-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---