Բուլղարիան, որպես ԵՄ անդամ, պատրաստ է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին

PanARMENIAN.Net - «Մեր այցելության նպատակը հայ-բուլղարական հարաբերություններին նոր դինամիկա փոխանցելն է: Քաղաքական տեսանկյունից, մենք հոյակապ հարաբերություններ ունենք, մնացել է խորացնել համագործակցությունը տնտեսական բնագավառում, ինչպես նաեւ կրթության եւ մշակույթի ասպարեզում»,- Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւը: Նրա խոսքերով, Բուլղարիան` որպես ԵՄ անդամ, պատրաստ է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին: «Մեր երկում 11 հազար հայ կա: Նրանք Բուլղարիան են եկել իրենց համար ծանր տարիներին եւ դարձել են բուլղարական հանրության լիիրավ անդամ: Ես հպարտանում եմ հայ համայնքի ներդրումով Բուլղարիայի հասարակա-քաղաքական կյանքում»,- ընդգծել է Ստանիշեւը:



Նա նաեւ նշել է, որ ԵՄ շրջանակներում Բուլղարիան պարտավոր է օգնել եվրոպական գոտուց դուրս գտնվող երկրներին եւ այդ օգնության համար պետք է հատկացվի ՆՀԱ 17 տոկոսը: «Այժմ մենք ուսումնասիրում ենք` որ բնագավառում է ավելի լավ աջակցել ձեր երկրի զարգացմանը: Բնական է, դա օգնություն է լինելու բարեփոխումների, մշակութային ծրագրերի իրագործման ասպարեզում: Հաջորդ տարի Հայաստանում բուլղարական մշակույթի օրեր են անցնելու: Մենք նաեւ համաձայնագիր ենք ստորագրել գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին: Ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ 40 երկկողմանի համաձայնագիր ունենք, սակայն մենք առաջընթացի հույս ունենք»,- ասել է բուլղարացի վարչապետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---