Պուտին. ԵՏՄ հետ գործակցությամբ ավելի քան 50 երկիր է հետաքրքրվում

Պուտին. ԵՏՄ հետ գործակցությամբ ավելի քան 50 երկիր է հետաքրքրվում

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ գործակցությամբ Եվրոպայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 50 երկիր է հետաքրքրվում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մեկ գոտի՝ մեկ ուղի» համաժողովի «կլոր սեղանի» նիստում:

Նա նշել է, որ բանակցություններ են ընթանում ԵՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական գործակցության վերաբերյալ համաձայնագրի, Իսրայելի հետ ազատ առևտրի վերաբերյալ, պայմանավորվածություններ կան Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի, Սերբիայի և Սինգապուրի հետ խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ:

Ըստ Պուտինի, 2015-ին որոշվեց ԵՏՄ շրջանակում ընթացող ինտեգրման գործընթացները զուգակցել «մետաքսե ճանապարհի» ստեղծման հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ այդպիսի գործընկերությունը տևական ու քրտնաջան գործընթաց է, որը ենթադրում է ինտեգրման տարբեր խորություն, արագություն և ինետգրման մակարդակ, սակայն այդպիսի աշխատանքը չափազանց կարևոր է, քանի որ ի վերջո թույլ կտա միասնական տնտեսական տարածք ստեղծել Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է ազատ առևտրի մասին պայմանագիր կնքել Մոսկվայի հետ ամենասեղմ ժամկետում և արագացնել ԵՏՄ հետ հարաբերությունների հաստատումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---