14 նոյեմբերի 2007 - 12:39 AMT
Նոյեմբերի 16-ից Վրաստանում կվերացվի արտակարգ դրությունը
Նոյեմբերի 16-ից Վրաստանում կվերացվի արտակարգ դրությունը, որ մտցվել էր երկրի նախագահի կողմից: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն հատուկ ճեպազրույցի ժամանակ: Նա հույս է հայտնել, որ արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելուց հետո, երկիրը բնականոն հունի մեջ կմտնի, եւ ժողովրդավարական գործընթացները, ինչպես եւ երկխոսությունը ժողովրդի հետ կշարունակվի, հաղորդում է Վրաստան Online-ը: