ՀՀ ՊՆ. Հայկական զինված ուժերը ոչ ոքի չեն գերեվարել եւ պատանդ չեն վերցրել

PanARMENIAN.Net - Հայկական զինված ուժերը ոչ ոքի չեն գերեվարել եւ պատանդ չեն վերցրել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի Ղազախի շրջանի Շիխլի-2 գյուղի բնակիչ Մասիմ Էլհան օղլի Բիննաթովն ինքն է անցել հայ-ադրբեջանական սահմանը: «Մեր գերատեսչությունը չի զբաղվում սահմանն անցած քաղաքացիական անձանցով: Սակայն, կրկնում եմ, հայկական ԶՈՒ-ը ոչ ոքի չեն գերեվարել»,-ընդգծել է Շահսուվարյանը:



Նշենք, որ ըստ ԱՊԱ-ի, «Ադրբեջանի Ղազախի շրջանի Շիխլի-2 գյուղի բնակիչ, 1974 թվականին ծնված Մասիմ Էլհան օղլի Բիննաթովը, նոյեմբերի 5-ին պատանդ է վերցվել հայ զինծառայողների կողմից չպարզված հանգամանքներում»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---