«Խոստումը» ԱՄՆ-ում ցուցադրության 24 օրում բյուջեի մոտ 10%-ն է հավաքել

«Խոստումը» ԱՄՆ-ում ցուցադրության 24 օրում բյուջեի մոտ 10%-ն է հավաքել

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (The Promise) ձախողվել է ԱՄՆ կինովարձույթում ցուցադրության 24 օրում՝ ապրիլի 21-ից մայիսի 14-ը ընդամենը $8.18 մլն հավաքելով, ինչը ֆիլմի նկարահանման բյուջեի 10 տոկոսն էլ չի կազմում:

Ֆիլմի հեղինակները հայտարարել էին 100-միլիոնանոց բյուջեի մասին, սակայն Box Office Mojo կինոկայքում նշված է $90 մլն բյուջե:

Հատկանշական է, որ այդ գումարի կեսը՝ $4 միլիոնը, ֆիլմը ցուցադրության առաջին հանգստյան օրերին է հավաքել, իսկ հետո դիտումների քանակը նվազել է: Երկրորդ շաբաթ ֆիլմը հավաքել է $1.44 մլն, երրորդ շաբաթ՝ $278. 000, իսկ չորրորդ շաբաթվա ընթացքում՝ ընդամենը $82.000: Մինչդեռ, ԱՄՆ-ում ֆիլմը ցուցադրվում է 2251 կինոթատրոնում:

Համաշխարհային տվյալները դեռ չկան:

Մինչդեռ, Հայաստանում ֆիլմը կինովարձույթի առաջատարն է: Երկրի բոլոր կինոթատրոններում «Խոստումը» գլխավորել է կինովարձույթը կամ մտել է առաջատարների եռյակում՝ առաջ անցնելով «Ֆորսաժ 8»-ից:

Թերի Ջորջի ֆիլմի սյուժեն հիմնված է երիտասարդ բժիշկ Միքայել Պողոսյանի (Օսկար Այզեք), նկարչուհի Աննա Կեսարյանի (Շարլոտտա լե Բոն) և ամերիկացի լրագրող Քրիս Մայերսի (Քրիստիան Բեյլ) սիրո պատմության վրա: Սիրային պատմությունը զարգանում է հայ բնակչության բռնագաղթի և Հայոց ցեղասպանության ֆոնին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---