ՀՀ նախագահը զարմացած է, որ Հայաստանում կան թրքամետ ուժեր

PanARMENIAN.Net - «Զարմանալի է, բայց պարզվեց, որ Հայաստանում կան այնպիսի քաղաքական ուժեր, որոնք համարում են, որ երկրի հիմնական քաղաքական գործընկերները պետք է դառնան Թուրքիան ու Ադրբեջանը»,-Երեւանում հայտարարել է լրագրողներին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ընդ որում, նախագահը նշել է, որ նման թրքամետ դիրքորոշում ես չէի սպասում նույնիսկ «Հայոց համազգային շարժում» կուսակցությունից: «Եթե կան մարդիկ, քաղաքական գործիչներ կամ կուսակցություններ, որոնք կիսում են այդ կարծիքը, նրանք կարող են միավորվել, սակայն պետք է բացատրեն, թե ինչպիսին են տեսնում Հայաստանի ապագան»,-ընդգծել է Քոչարյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---