14 նոյեմբերի 2007 - 15:36 AMT
International Crisis Group-ը գտնում է, որ ստատուս-քվոյի պահպանումը կարող է աջակցել Ղարաբաղի պատերազմին
Միջազգային Ճգնաժամային Խումբը (International Crisis Group) այսօր հրապարակել է «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի հնարավոր վտանգ» զեկույցը: «Այսօր Հայաստանում եւ Ադրբեջանում սպսվող ընտրություններից առաջ այնպիսի պահ է, երբ հնարավոր է «Պրահայի գործընթացի» համատեքստում համաձայնության գալու վերջին շանսն է մնացել: Խնդիրը միայն նրանում չէ, որ երկրների ղեկավարների չեն կարողանում համաձայնության գալ: Մենք նաեւ զգում ենք, որ մարդիկ տեղերում համաձայնության պատրաստ չեն, իսկ հայ եւ ադրբեջանական հանրությունները օտարացած են: Իսկ պատերազմի սպառնալիքները օր-օրի աճում են»,- ասում է ՄՋԽ Եվրոպական վարչության տնօրեն Սաբին Ֆրաիզերը:

ՄՋԽ-ն հուսով է, որ Հայաստանի եւ Ադբեջանի ղեկավարները կկարողանան համաձայնության գալ փաստաթղթի ստորագրման հարցով:

Զեկույցում նշվում է, որ երկու երկրների տնտեսության զարգացումը բացասական ազդեցություն է ունենում հակամարտության իրադրության վրա: Նավթային եկամուտները Ադրբեջանին թույլ են տվել վերագտնել ինքնավստահությունը եւ վերակառուցել զինված ուժերը: Հայաստանը սպասվածից առավել տնտեսական արդյունքների է հասել եւ մեծացրել է իր սեփական ռազմական ծախսերը:

Փաստաթղթում հիշեցվում է, որ Ադրբեջանի բյուջեի նախագծի համաձայն, հաջորդ տարվա ռազմական ծախսերը կազմում են $1 մլրդ 300 հազար, ինչը կազմում է Հայաստանի բյուջեի կեսից ավելին: Իսկ Երեւանն, իր հերթին, ծրագրում է սպառազինության մրցավազքի վրա պատրաստվում է ծախսել ավելի քան $530 միլիոն:

«Միջազգային հանրությունը պետք է ամենայն լրջությամբ ընկալի պատերազմի վտանգը», - ասում է ՄՃԽ-ի Կովկասյան ծրագրի տնօրեն Մագդալենա Ֆրիչովան. «Ռազմական հակամարտության վտանգն աճում է եւ ջանքերը թուլացնելուց բխող վտանգները հսկայական են: Եթե միջազգային հանրությունը հետագայում եւս անտեսի այդ հակամարտությունը, ապա Եվրոպայի հարեւանույթամբ նոր պատերազմ կսկվի նոր եվրոպական հարեւանության քաղաքականության մասին համաձայնագիր ստորագրած երկրների միջեւ»:

«Հայերը եւ ադրբեջանցիները 1990-ականների սկզբին պատերազմել են այդ լեռնային ծայրամասի համար, որի հետեւանքով 22-ից 25 հազար մարդ վախճանվել է եւ ավելի քան մեկ միլիոն մարդ երկու երկրներում դարձել են փախստական կամ բռնի տեղահանված անձ: Այսօր էթնիկապես հայկական ուժերը զբաղեցնում են Լեռնային Ղարաբաղի եւ նրան հարակից Ադրբեջանի տարածքների մեծ մասը:

Կողմերի քաղաքական կամքի բացակայությունը եւ միջազգային համայնքի անբավարար վճռականությունը մշտապես խաթարել են դիվանագիտական հանգուցալուծման հույսը: Վերջին տարիների ընթացքում երկու երկրների ղեկավարությունը իրենց հասարակություններին գնալով ավելի են տրամադրել փոխզիջման դեմ, միաժամանակ մեծացնելով ռազմանկան ծախսերը: Երկու միտումն էլ պետք է ետ շրջել:

Ընթացիկ բանակցությունները` ԵԱՀԿ ՄԻնսկի Խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարությամբ պրահյան գործընթացը, կարող են հիմք ծառայել խաղաղ կարգավորման համար: 2008-ին Հայաստանանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները կբարդացնեն քաղաքական միջավայրը: Ուստի կողմերը մինչեւ ընտրությունները պետք է հիմնական սկզբունքները ամրագրող փաստաթուղթ ընդունեն, անգամ եթե այն կնշի դեռ չհամաձայնեցված կետերը: Դա թույլ կտա պահպանել այն, ինչ համաձայնեցված է մինչ այսօր, եւ շարունակել գործընթացը մյուս տարվա ընթացքում:

Մինսկի խմբի համանախագահները եւ միջազգային հանրությունը պետք համակարգի ջանքերը երկու երկրներին առաջընթացի անհրաժեշտությունը ներշնչելու նպատակով: Եվրոպական Միությունը եւ Միացյալ Նահանգները պետք է ղարաբաղյան կարգավորումը առանցքային տարր դարձնեն երկու երկրների հետ իրենց հարաբերություններում: Պետք է ուժեղացնել Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցչի դերը եւ օգտագործել Եվրոպական Հարեւանության Քաղաքականության (European Neighborhood Policy) ծրագրի շրջանակներում իրականացվող վերանայումները եւ ֆինանսավորումը ոչ միայն ինստիտուցիոնալ զարգացման եւ մարդու իրավունքների, այլ նաեւ վստահության ամրապնդման համար»,- նշվում է զեկույցում:

«Միջազգային հանրությունը պետք է լուրջ ճնշում գործադրի խաղաղությանը հասնելու համար», - ասում է ՄՋԽ Եվրոպական վարչության տնօրեն Սաբին Ֆրաիզերը. «Օգնության ֆինանսական գործիքները պետք է պայմանավորել առաջընթացով, եւ գործուն դիվանագիտությունը պետք է երկու կողմերի ուշադրությունը կենտրոնացնի հակամարտության գնի վրա, որը շատ ավելին է քան փոխզիջման հետ կապված վտանգները: