Հաքերները գողացել են «Կարիբյան ծովի ծովահենների» նոր ֆիլմն ու գումար են պահանջում16 մայիսի 2017 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Disney ստուդիայի ղեկավար Բոբ Այգերը հայտարարել է, որ հաքերները սպառնում են «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի նոր ֆիլմը հրապարակել համացանցում, եթե նրանց չվճարեն բիթքոիններով: Թե հատկապես ինչ գումար են պահանջել հաքերները, Այգերը չի նշել, սակայն ինսայդերները պնդում են, որ դա հսկայական գումար է: Ստուդիան համագործակցում է ՀԴԲ հետ և մտադիր չէ զիջումների գնալ ցանցահեններին: Թե հատկապես ով է գողացել «Ծովահեններին», դեռ հայտնի չէ: Հաքերները հայտնել են, որ սկզբից 5-րոպեանոց հատված կհրապարակեն ֆիլմից, հետո 20-րոպեանոց և այլն, մինչև որ իրենց ֆինանսական պահանջները կատարվեն, գրում է «Կինոպոիսկը»: Կարելի է ասել, որ ցանցահենները կտրում են նոր ֆիլմի մատները, ականջներն ու մարմնի այլ մասերը: Նախկինում գողացած ֆիլմերն ուղղակի հրապարակում էին համացանցում՝ գումար չպահանջելով: Նախկին հաքեր Հեկտոր Մոնսեգուրը, որն այժմ Outlaw Tech ծրագրի մշտական փորձագետն է, հայտարարել է, որ ՀԴԲ ամենաբարդ խնդիրը նման դեպքերում սպառնալիքների աղբյուրը գտնելն է: «Գործնականում դա անհնար է: Աշխարհի բոլոր կողմերու բազում հաքերներ կան: Նրանք հիանալի գիտեն, որ իրենց փնտրելու են: Այնպես որ Եգիպտոսից աշխատող հաքերը կարող է օգտվել ռուսական սոֆթից, և կթվա թե, ինչքը Ռուսաստանից է, մինչդեռ նա գտնվում է Եգիպտոսում»,-ասել է փորձագետը: Ըստ Մոնսեգուրի, Disney-ի և Netflix-ի տիպի ընկերությունները լավ պաշտպանված են, սակայն նրանց կապալառուներն ու կինոարտադրությամբ զբաղվող ընկերությունները այդքան մեծ գումարներ չեն ծախսում հաքերներից պաշտպանվելու վրա: Ավելի վաղ հաքերներին հաջողվել էր Netflix-ի կապալառուի սերվերներից գողանալ «Նարնջագույնը՝ եթերաշրջանի հիթ» սերիալի նոր սերիաները և հրապարակել համացանցում: Netflix-ը հրաժարվեց վճարել, իսկ օգտատերերից շատերը, տեսնելով, որ հրապարակված սերիաների որակն այնքան էլ լավը չէ, գրեցին, որ կսպասեն որակյալ ցուցադրության Netflix-ով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |