Սարիկ Անդրեասյանը՝ Ռուսաստանի ամենահաջողակ ռեժիսորների 10-յակում

Սարիկ Անդրեասյանը՝ Ռուսաստանի ամենահաջողակ ռեժիսորների 10-յակում

PanARMENIAN.Net - Enjoy Movies ընկերության հիմնադիր Սարիկ Անդրեասյանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենահաջողակ ռեժիսորների 10-յակում: Ըստ Forbes-ի, նա զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, իսկ նրա ֆիլմերը վաստակել են 32.2 մլն դոլար:

Անդրեասյանը ժամանակակից ռուսական կինեմատոգրաֆի ամենապարադոքսալ և սկանդալային դեմքերից է: 2014-ին Filmz.ru կայքը Enjoy Movies ընկերությունը ճանաչել էր որպես ռուսական կինոշուկայի ամենաշահութաբեր ընկերությունը:

2009-2017թթ. Անդրեասյանը հանդես է եկել որպես 20 ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր: Ընդ որում, նրա կատակերգական ֆիլմերը բացասական արձագանքի են արժանացել կինոքննադատների և մասնագիտական հանրության շրջանում, իսկ ինքը Անդրեասյանը հհայտնի է ռուս և արտասահմանյան ռեժիսորների մասին իր սկանդալային դատողություններով:

Forbs-ն առաջին անգամ կազմել է ամենահաջողակ ՌԴ 20 ռեժիսորի վարկանիշը ՝ հաշվի առնելով միայն կոմերցիոն բաղադրիչը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---