Նիդերլանդների հայերը պատրաստվում են ամենամյա հեռուստամարաթոնին` ի օգնություն Ղարաբաղի

PanARMENIAN.Net - Նիդերլանդների հայությունը պատրաստվում է ամենամյա հեռուստամարաթոնին, որի ժամանակ գումար է հավաքվում` ի օգնություն Լեռնային Ղարաբաղի: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել է Նիդերլանդների Հայկակական կազմակերպությունների դաշնության (FAON) մամլո քարտուղար Ինգե Դրոստը, FAON-ի հետ միասին միջոցառմանը պատրաստվում են «Գլաձոր» եւ «Դաշնակցություն» ուսանողական ակումբները: «Հայ համայնքը բոլոր կազմակերպություններին նամակներ է հղում` բացատրելով նախագծի մանրամասներն ու մասնակցության կանոնները: Հոլանդական կառավարությունը կրկնապատկելու է հավաքված գումարը: Այս անգամ հիմնական նպտական է Տավուշի բժշկական կենտրոնի վերականգնումը»,- նշել է Դրոստը:



«Հայաստան» Համահայկական հիմնադրամը ամենամյա հեռուստամարաթոններ է կազմակերպում Եվրոպայում եւ ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի վերականգնման եւ զարգացման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---