15 նոյեմբերի 2007 - 13:32 AMT
ԵԱՀԿ-ն նախազգուշացնում է Երեւանին ու Բաքվին ձեռնպահ մնալ այն քայլերից, որ կարող են վատթարացնել իրավիճակը Ղարաբաղի շուրջ
ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը հանդիպել է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահներին: Ինչպես ասվում է ԵԱՀԿ հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում համանախագահները ծանոթացրել են Մորատինոսին խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, որը գնալով բարդանում է 2008 թվականին Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք ընտրությունների պատճառով: Կողմերը եկել են համաձայնության, որ նման հանգամանքներում Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները չպետք է դիմեն խնդրի լուծման այնպիսի միջոցների, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը եւ վտանգի ենթարկել ձեռք բերված առաջընթացը: