Ռուսական ռազմակայանի գույքով վերջին էշելոնը լքեց Բաթումը

PanARMENIAN.Net - Գույքով եւ տեխնիկայով բեռնված վերջին ռուսական էշելոնը երեկ գիշերը լքեց Բաթումը: 12-րդ ռուսական ռազմակայանը պաշտոնապես փոխանցվեց վրացական կողմին երկու օր առաջ: Հանձնման-ընդունման վերաբերյալ ակտը ստորագրեցին Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Բատու Կուտելիան եւ Անդրկովկասի ռազմական օկրուգի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Պոպովը:



Ըստ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների, ռուսական ռազմակայանը պետք է դուրս բերվեր մինչեւ 2008 թվականի ավարտը, սակայն ինչպես հաղորդում է ռուսական կողմը, երկու երկրների միջեւ լարված հարաբերությունների պատճառով, ռուսական հրամանատարությունը դուրս բերեց այն արագացված ռեժիմով, հաղորդում է Գրուզիա Online-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---