Ընդերքի շահագործման լիցենզիա ունեցող և չաշխատող ընկերությունները կուսումնասիրվեն

Ընդերքի շահագործման լիցենզիա ունեցող և չաշխատող ընկերությունները կուսումնասիրվեն

PanARMENIAN.Net - Ուսումնասիրություններ կիրականացվեն հանքարդյունաբերության ոլորտում տրամադրված լիցենզիաների շրջանակներում ընդերքօգտագործողների գործունեության, ինչպես նաև նրանց կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ճշգրտման նպատակով։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետ Երվանդ Հովհաննիսյանի փոխացմամբ, ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակներում ուսումնասիրություններ կանցկացվեն ընդերքի շահագործման լիցենզիա ստացած բոլոր չաշխատող ընկերություններում.

Դա հնարավորություն կտա լիարժեք պատկերացում կազմել յուրաքանչյուր ընդերքօգտագործողի գործունեության վերաբերյալ և համապատասխան քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար։

Ընդերքի գործակալության պետի խոսքով, նախարարությունը պատրաստվում է մինչև հուլիսի 1-ը համապարփակ առաջարկությունների փաթեթ ներկայացնել կառավարությանը՝ հանքարդյունաբերության ոլորտի հետագա զարգացումների առնչությամբ, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Հանքարդյունաբերության ոլորտում տրմադրված 463 լիցենզիաներից, ըստ ներկայացված հաշվետվությունների, 196-ի դեպքում արտադրական գործունեություն չի իրականացվում։ Լիցենզիաներից 51-ի ժամկետը լրացել է։ Մետաղական 28 հանքերից շահագործվում է միայն 8-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---