ԱՀԿ. Ամեն օր աշխարհում 3.000 դեռահաս է մահանում

ԱՀԿ. Ամեն օր աշխարհում 3.000 դեռահաս է մահանում

PanARMENIAN.Net - Ամեն օր աշխարհում ավելի քան 3.000 դեռահաս է մահանում՝տարեկան թիվը հասնում է 1,2 մլն: Հաճախ այդ տարիքում երեխաները հեռանում են կյանքից այն պատճառներով, որոնք կարելի էր կանխել առողջապահության և սոցիալական ապահովման ծառայությունների պատշաճ աշխատանքի դեպքում: Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր զեկույցում:

Մահվան դեպքերի 2/3-ը բաժին է ընկնում Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի ցածր ու միջին եկամուտներով երկրներին: Դեռահասների մահվան հիմնական պատճառներն են ՃՏՊ հետևանքով ստացած վնասվածքները, ստորին շնչառական ուղիների վարակներն ու ինքնասպանությունները:

2015-ին ՃՏՊ-ներից 115.000 դեռահաս է մահացել 10-19 տարեկան հասակում: Զոհերի մեծ մասը տղաներ են: 10-14 տարեկան աղջիկների դեպքում մահվան հիմնական պատճառներն են ստորին շնչառական ուղիների վարակները, օրինակ, թոքաբորբը, որը մասնակիորեն զարգանում է տներում վառելիքի ցածրորակ տեսակների օգտագործման պատճառով: 15-19 տարեկանների շրջանում առաջատար պատճառների թվում են նաև հղիությունը, ծանր ծննդաբերությունն ու հղիության արհեստական ընդհատման հետևանքները:

ԱՀԿ փորձագետները նշում են, որ դեռահասներն առավել հակված են ինքնասպանության՝ դա նրանց մահվան պատճառների թվում 3-ն է: 2015-ին ինքնասպան է եղել 67.000 դեռահաս:

Զեկույցում նշվում է, որ հաճախ հոգեկան խանգարումներից և թմրամոլությամբ տառապողները անհրաժեշտ օգնություն չեն ստանում:

Աշխարհում գրեթե 385 միլիոն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Երեխաներն այս ազդեցությունը կրում են անհավասար կերպով՝ կազմելով ուսումնասիրության ենթարկված բնակչության մեկ երրորդը, սակայն ծայրահեղ աղքատների կեսը: Ամենափոքր երեխաները ամենավտանգվածն են՝ հինգ տարին չլրացած երեխաների մեկ հինգերորդը զարգացող երկրներում ապրում է ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---