«Լենդուտա» արհեստի ու արվեստի փառատոն՝ Գյումրիում17 մայիսի 2017 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ին Գյումրի քաղաքում տեղի կունենա «Լենդուտա» խորագրով արհեստի ու արվեստի փառատոնը: Այս մասին լրագրողներին հայտնել է Գյումրու Berlin Art Hotel-ի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը: «Փառատոնը կազմակերպվում է հուլիսին, քանի որ Գյումրի քաղաքը հենց այդ ժամանակ է ամենից շատ այցելվում զբոսաշրջիկների կողմից: Իսկ «Լենդուտան» վերցված է «Անտիկյան» ցուցասրահում բացած Արարատ Սարգսյանի Գյումրին պատկերող «Լենդուտա» ցուցադրության անվանումից, ինչը վերջինս վերցրել է Վենետիկ քաղաքը պատկերող միջազգային հայտնի «Վենդուտա» նկարչության փառատոնից: Նպատակն է սեր արթնացնել դեպի քաղաքը», - նշել է նա: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը նշել է, որ այդ փառատոնի նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել Գյումրի քաղաքի տնտեսական զարգացմանը և ներդրումների ներգրավմանը, գրում է Aysor.am-ը: Գյումրիում է անցկացվում նաև ամենամյա միջազգային «Վերածնունդ» փառատոնը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն Ալիև․ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն՝ սկսվել է սահմանազատումը, անգամ սահմանագծում է արվում «Մեր երկրներին հաջողվել է հասնել դրան առանց որևէ միջնորդի»,–ասել է նա Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել Ապրիլի 30–ին բերման է ենթարկվել ԱԺԲ 64 անդամ ու աջակից |