ԵԱՀԿ նախագահը կայցելի Հարավային Կովկաս

ԵԱՀԿ նախագահը կայցելի Հարավային Կովկաս

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը 2017-ին կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջան, հայտնում է ԵԱՀԿ նախագահի մամուլի ծառայությունը:

Այցի հստակ ժամկետը դեռ հայտնի չէ:

2017-ի մարտին, անդրադառնալով 2016-ի ապրիլին շփման գծում բռնկված բռնությանը, Կուրցն ասել էր, որ բանակցային գործընթացում նոր խթանների հույս է հայտնվել: «Շփման գծում տեղի ունեցած բռնությունները և հրադադարի լուրջ խախտումները, որոնց արդյունքում նաև կորուստներ արձանագրվեցին, մեր մտահոգության առարկան էին նախորդ ողջ տարվա ընթացքում: Այժմ վստահության կառուցման, ինչպես նաև առարկայական բանակցությունների վերսկսմանն ուղղված պրագմատիկ ու կիրառական քայլերի վրա կենտրոնանալու իսկական ժամանակն է»,- նշել էր Սեբաստիան Կուրցը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը խոչընդոտել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգմանը: Ադրբեջանական կողմի համաձայն՝ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը, մասնավորապես ռազմաքաղաքական ոլորտում, մտահոգություն էր առաջացնում Ադրբեջանում: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը (Ավստրիա).և Հարավային Կովկասի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ափսոսանք հայտնելով այն կապակցությամբ, որ համաձայնություն ձեռք չի բերվել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աշխատանքի մանդատի երկարացման հարցում:

Հայաստանը միակ երկիրն էր Հարավային Կովկասում, որտեղ գործում էր ԵԱՀԿ գրասենյակը: 2000-ին Բաքվում բացված գրասենյակը փակվել է 2014-ի հունվարի 1-ին: Թբիլիսիում գործող գրասենյակի մանդատը սպառվել է 2008-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---