Ծաղկաձորը՝ ԱՊՀ-ում ռուս զբոսաշրջիկների նախընտրած լեռնային ակտիվ հանգստի առաջատարների եռյակում

Ծաղկաձորը՝ ԱՊՀ-ում ռուս զբոսաշրջիկների նախընտրած լեռնային ակտիվ հանգստի առաջատարների եռյակում

PanARMENIAN.Net - ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը պարզել է, թե 2017-ի ամռանը ԱՊՀ լեռնային որ ուղղություններն են առավել պահանջված ակտիվ հանգստի համար:

Ակտիվ լեռնային հանգիստը ներառում է լեռնային քայլարշավներ, ջիփինգը, լեռնային հեծանվավազք, ձրարշավներ, ՍՊԱ, ֆիթնես:

Ռուս զբոսաշրջիկների ընտրած առաջին 5-յակում են Ղազախստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում գտնվող հանգստավայրերը:

Ակտիվ հանգստի համար ԱՊՀ երկրների առաջին 5-յակում են՝ ղազախական Չիմբուլակը, ադրբեջանական Շահդագը, հայկական Ծաղկաձորը, ուզբեկական Չիմգանը և ղրղզական Կարակոլը:

Վարկանիշը կազմվել է ըստ հյուրանոցների առցանց ամրագրման համակարգերի վերլուծության:

Ըստ ՏուրՍտատի, ակտիվ հանգստին զբոսաշրջիկները մտադիր են միջինը 7 օր տրամադրել:

Ամենաբյուջետային հանգիստը, ներառյալ կեցությունն ու սնունդը, ամենաէժանը Կարակոլում է և Չիմգանում՝ (օրական մոտ $70), իսկ ամենաթանկ հանգիստը Չիմբուլակում է ՝ (օրական մոտ $100): Շահդագում կպահանջվի $90 դոլար, Ծաղկաձորում՝ $80:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---