Պիտեր Սեմնեբին չի հրաժարվել Ղարաբաղ այցելելու մտքից

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ասել է, որ ԵՄ ներկայացուցչի այցը Լեռնային Ղարաբաղ «չպետք է վեճերի աղբյուր դառնա»: Պիտեր Սեմնեբին ասել է այդ մասին` մեկնաբանելով հրապարակումներն այն մասին, որ իր վաղուց նախատեսված այցը Ստեփանակերտ չի կայանում, քանի որ Բաքուն պահանջում է, որ նա պետք է Լեռնային Ղարաբաղ այցելի ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի տարածքով: «Չեմ մանրամասնի, թե ինչպե՞ս էի պատրաստվում, կամ պատրաստվում եմ այցելել Լեռնային Ղարաբաղ: Ցանկանում եմ ասել հետեւյալը` ԵՄ-ն ցանկանում է օգտակար լինել եւ աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին: ԵՄ ներկայացուցչի այցը չպետք է վեճերի աղբյուր դառնա: Դա ամենակարեւոր չափանիշն է: Երկու կողմերն էլ ունեն գայթակղություն` օգտագործել արտաքին ուժի ներգրավվածությունն որպես այս հակամարտությունում իրենց նկրտումների ամրապնդման միջոց: Սա շատ ցավալի է, քանի որ նման մոտեցումը մեզ զրկում է գործողությունների ազատությունից, իսկ կողմերին` առաջ գնալու գործիքից», - ասել է Պիտեր Սեմնեբին: Նա հավելել է, որ մտադիր է այցելել Լեռնային Ղարաբաղ, «սակայն չեմ խոսի ժամկետների եւ եղանակների վերաբերյալ», հաղորդում է Մեդիամաքսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---