Եվրասիա համագործակցություն հիմնադրամը մտադիր է բարելավել հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների միջեւ

PanARMENIAN.Net - Եվրասիա համագործակցություն հիմնադրամը մտադիր է Հայաստանում տարածաշրջանային համագործակցությանն ուղված ծրագրեր իրականացնել: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գեւորգ Տեր-Գաբրիելյանը: Նրա խոսքերով, 2008 թվականին կիրականացվեն ծրագրեր, որոնք կօգնեն բարելավել հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների միջեւ: «Մենք ցանկանում ենք, որ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հաճախ հանդիպեն միմյանց հետ: Դա կօգնի երկու երկրների քաղաքական առաջնորդներին ավելի հեշտ համաձայնության գալ: Մենք նաեւ մտադիր ենք բարելավել հայ-թուրքական հարաբերությունները նույն ձեւաչափում: Հենց հասարակական կազմակերպությունները կօգնեն հաղթահարել տարաձայնությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եւ կարգավորել ցավալի խնդիրները»,- նշել է Տեր-Գաբրիելյանը:



Նշենք, որ Եվրասիա համագործակցության հիմնադրամը հանդիսանում է «Եվրասիա» հիմնադրամի իրավահաջորդը, որը Հայաստանում գործել է ավելի քան 10 տարի:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---