ՓՄՁ ԶԱԿ-ի կառուցած ջրագիծը Փոքր Վեդիում ոռոգում է 30 հա մշակովի հողեր

ՓՄՁ ԶԱԿ-ի կառուցած ջրագիծը Փոքր Վեդիում ոռոգում է 30 հա մշակովի հողեր

PanARMENIAN.Net - ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության պատվիրակությունն այցելել է Փոքր Վեդիում ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ վերակառուցված խորքային հորի տարածք, որտեղից նաև սկիզբ է առնում նույնպես ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ կառուցված 560մ. երկարությամբ ոռոգման ջրագիծը:

Նախագիծն իրականացել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և նրա գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում:

Ծրագրի ղեկավար Սյունիք Թադևոսյանը տեղեկացրել է, որ հորը և ջրագիծը ոռոգման ջրով են ապահովում 40 տնային տնտեսությանը պատկանող 30 հեկտար մշակովի հողերը: Ծրագրի շահառուներից ֆերմեր Գառնիկ Մանուկյանն էլ վստահեցրել է, որ մինչև ջրագծի շահագործումը գյուղացիները չէին կարողանում մշակել, ուստի և հավելյալ եկամուտ ստանալ այդ 30 հեկտար հողերից:

2013 թ. սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը, «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---