7 օգոստոսի 2003 - 19:19 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱՂԱՂԱՐԱՐՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԻՐԱՔ
Օգոստոսի 12-15-ը 150 ադրբեջանցի խաղաղարարներ կմեկնեն Իրաք: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, նրանց մեկամյա ներկայությունը Իրաքում կարժենա 3,5 մլն դոլար: Այդ ծախսերի հիմնական մասը ստանձնել է ԱՄՆ-ը: Ադրբեջանցի զինծառայողները կտեղաբաշխվեն Քիրքուքում, Նաջաֆում եւ Քերբելում, որտեղ գտնվում են մուսուլմանական սրբավայրերը եւ բնակվում են իրանական թուրքմանները, որոնք էթնիկապես մոտ են ադրբեջանցիներին: