«Ավրորայի» երկխոսություններ. Խաբենսկին բաց դասախոսություն կունենա

«Ավրորայի» երկխոսություններ. Խաբենսկին բաց դասախոսություն կունենա

PanARMENIAN.Net - «Ավրորայի» երկխոսություններ (Aurora dialogues) կոնֆերանսի շրջանակում Երևանում բաց դասախոսությամբ հանդես կգա հայտնի ռուս դերասան Կոնստանտին Խաբենսկին:

«Ավրորա 2017» մրցանակաբաշխությունը կկայանա մայիսի 28-ին, այդ օրը հայտնի կդառնա դափնեկիրը։

Դասախոսությունը տեղի կունենա մայիսի 28-ին 17:00-ին Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Մշակույթի տանը: Դասախոսության թեման է. «Արդյունավետ դերային մոդել. Ինչպե՞ս հորդորել մարդկանց օգնել նրանց, ով դրա խիստ կարիքն ունի»:

Մուտքն ազատ է, հարկ կլինի նախապես գրանցվել, ասվում է համալսարանի ֆեյսբուքյան էջում:

Խաբենսկին քաղցկեղով հիվանդ երեխաների բարեգործական ֆոնդի հիմնադիրն է։ «Ռուսաստանի ժողովրդական արտիստ» կոչումը ստանալու արարողությանը Խաբենսկին ժամանել էր Կրեմլ իր կողմից պատրաստած «Երեխաներ՝ քաղաքականությունից դուրս» նշանով։ Դերասանի խոսքերով՝ դրանով նա ուզում էր ուշադրությունը սևեռել որբ երեխաների խնդիրներին:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ և գործընկերներ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---