Բաթումի ռուսական ռազմակայանի վերջին զինվորական էշելոնը ժամանեց Հայաստան

PanARMENIAN.Net - Վրաստանից դուրս բերված 12-րդ ռազմակայանի զինծառայողները, որ տեղակայված էին Բաթումում, մոտավորապես առավոտյան ժամը 6-ին ժամանել են Գյումրի քաղաքի 102-րդ ռազմակայան: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, Հայաստանի մաքսային մարմինների կողմից ռուսական զինվորական էշելոնի ստուգումից հետո, ուղեւորատար վագոնները շուրջ 150 զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների հետ առանձնացվեցին եւ օպերատից կերպով հայկական իշխանությունների աջակցությամբ գործուղվեցին Գյումրի: Անձնակազմի եւ նրանց ընտանիքների անդամների գործուղման համար հայկական իշխանությունները օգտագործել են Գյումրիի ուղղությամբ ընթացող առաջին իսկ ուղեւորատար գնացքը:



Վերջին ռուսական զինվորական էշելոնը Բաթումից դուրս եկավ լույս հինգշաբթի գիշերը: Վրաստանի իշխանություններն առանց պատճառաբանությունների ավելի քան 5 ժամ դուրս չէին թողնում էշելոնը երկրի տարածքից: Չնայած, որ անձնակազմն ու ռուսական ստորաբաժանումների բեռներն Սադախլոի սահմանակետում արդեն անցել էին մաքսային զննում, պաշտոնատար անձիք թույլ չէին տալիս էշելոնին մեկնել Հայաստան` չպատճառաբանելով այդ արգելքը բացատրություններով: Անդրկովկասում ռուսական զորքերի խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Պոպովը այդ ամբողջ ժամանակի ընթացքում չկարողացավ հստակ պատասխան ստանալ ձգձգման պատճառների մասին վրաց պաշտոնյաներից: Երկաթուղային տրանսպորտը հատել է Վրաստանի ողջ տարածքը առանց որեւէ միջադեպերի, սակայն վրաց-հայկական սահմանի Սադախլոի կայարանում էշելոնը կանգնեց 5 ժամից ավելի:



Ռուսական զորքերի դուրս բերումը Վրաստանից, որն ըստ ռուս-վրացական համաձայնագրի պետք է կայանար 2008 թվականի ընթացքում, ավարտվել է մեկ տարով շուտ: Այժմ Վրաստանում մնացել են միայն խաղաղապահներ, որոնք ծառայում են Աբխազիայում ԱՊՀ մանդատով, ինչպես նաեւ Վրաստանի մասնակցությամբ խաղաղության ապահովման խառը ուժերի կազմում` Հարավային Օսեթիայում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---