Առաջին Art Weekend-ը Գյումրիում: Քաղաքը կվերածվի կերպարվեստի, երաժշտության և գրականության կենտրոնի

Առաջին Art Weekend-ը Գյումրիում: Քաղաքը կվերածվի կերպարվեստի, երաժշտության և գրականության կենտրոնի

PanARMENIAN.Net - Մայիսի 19-21-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Art Weekend նախագիծը, որը կմեկնարկի արհեստի ու արվեստի մայրաքաղաք Գյումրիից՝ թարմացնելով մշակութային և երիտասարդական կյանքը։ Երեք օր շարունակ Գյումրին կվերածվի կերպարվեստի, երաժշտության և գրականության կենտրոնի:

Art Weekend նախագիծն իրականացնում է LOFT ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնը։

Մայիսի 19-ին Art Weekend-ի բացումը կազդարարվի երաժշտության օրով։ Երեկոյի ընթացքում ելույթ կունենա էթնո, ջազ և ֆյուժն ժանրերում ստեղծագործող Լուսի Խանյանը, ով կներկայացնի յուրահատուկ ստեղծագործություններ։ Երաժշտական երեկոյի ընթացքում լինելու է նաև գինու հյուրասիրություն։

Art Weekend-ի երկրորդ օրը նվիրված է կերպարվեստին։ Հատուկ նախագծի համար Երևանից Գյումրի կմեկնեն ժամանակակից արվեստագետներ Նարեկ Բարսեղյանը, Սիրանուշ Աղաջանյանը և Գոռ Առուշանյանը, ում աշխատանքները ցուցադրված են լինելու Loft Gyumri-ում։

Վերջիններս նաև վարպետության դաս են անցկացնելու բոլոր ցանկացողների համար։

Ցուցադրությունից բացի, այդ օրը նախատեսվում է Handmade Bazaar, որի ընթացքում տեղի արվեստագետները հնարավորություն կունենան ցուցադրելու ու վաճառելու իրենց ձեռքի աշխատանքները։ Ցուցահանդես-վաճառքի նպատակն է խթանել մարզային մշակույթի զարգացմանը՝ բացահայտելով տաղանդավոր երիտասարդներին ու ստեղծելով նրանց համար հարմար պայմաններ՝ ինքնարտահայտվելու համար

Նախագծի վերջին օրը՝ մայիսի 21-ը, նվիրված է գրականությանը։ Այդ օրը Երևանից Գյումրի կժամանի հանրահայտ գրաբուսը, որն ամբողջ օրվա ընթացքում Գյումրու քաղաքացիներին հնարավորություն է ընձեռելու ձեռք բերել նոր տպագրված գրականություն՝ ինչպես հայ, այնպես էլ արտասահմայան։ Իսկժամը 12։00-ին տեղի կունենա հոլանդացի հայտնի գրող Յան Պաուլ Սխուտենի և Disney ամսագրի, Donald Duck-ի ծաղրանկարիչ Կեյս դը Բուրի՝ «Աշխարհի ամենալավ, ամենահոյակապ, ամենահրաշալի պապիկները» գրքի շնորհանդեսը: Հանդիպմանը ներկա կլինի հենց ինքը՝ հեղինակը։

Կազմակերպիչների խոսքերով ՝ բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---