Կարապետյան. Զբոսաշրջային կենտրոններում շուրջօրյա դեղատների պակաս կա18 մայիսի 2017 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետության նույնիսկ խոշոր բնակավայրերում առկա է շուրջօրյա դեղատների ապահովման խնդիր: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը գործադիրի մայիսի 18-ի նիստում: «Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է, և առաջացնում է խնդիրներ թե մեր համաքաղաքացիների, թե զբոսաշրջիկների համար»,- նշել է վարչապետը, հայտնում է Panorama.am-ը: Կարեն Կարապետյանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին հանձնարարել է ուսումնասիրել մարզային համայնքներում, այդ թվում՝ զբոսաշրջային քաղաքներում և վայրերում, 24-ժամյա դեղատների առկայությունն ու դրանց ապահովելու հնարավորություները: «Հանձնարարում եմ առողջապահության նախարարի պաշտոնակատարին մեկամսյա ժամկետում ուսումնասիրել մարզային համայնքներում 24-ժամյա դեղատներ ապահովելու հնարավորությունը և դրանց օպտիմալ բաշխվածության վերաբերյալ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ: Այս խնդիրն առաջացել է Ծաղկաձորից, նույնիսկ Հրազադնում շուրջօրյա դեղատուն չկա, որևէ դիմելու տեղ չկա, եթե բան է պատահում: Հատուկ ուշադրություն դարձրեք զբոսաշրջային կենտրոններին»,- ասել է Կարեն Կարապետյանը: Մայիսի 18-ին ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարության հրաժարականը: Մայիսի 18-ին մեկնարկել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |