Նոյեմբերի 21-22-ին Թբիլիսիում տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-22-ին Թբիլիսիում տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման շնորհանդեսը, հաղորդում է ԿԱՎԿԱԶ-ՊՐԵՍՍ-ը հղում անելով Վրաստանի կառավարության աղբյուրներին: Երկաթուղու շնորհանդեսին, որը կմիավորի Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի տրանսպորտային համակարգերը, ներկա կլինեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին: Թուրքիան այդ միջոցառմանը կներկայացնի հավանաբար վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Արդեն որոշված է այն ընկերությունը, որը աշխատելու է երկաթուղու շինարարության վրացական հատվածում` ադրբեջանական «Ազերինշատ Սերվիս» ընկերությունը:



Երկաթուղու վրացական հատվածի շինարարության համար Ադրբեջանը վրացական «Մարաբդա-Կարս երկութուղի» ԲԲԸ-ին կհատկացնի 200 մլն ԱՄՆ դոլարի վարկ 25 տարի ժամկետով 1 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Ադրբեջանի միջազգային բանկն օրերս վարկի առաջին մասը կհատկացնի երկաթուղու վրացական հատվածի շինարարության նախագծի օպերատոր «Մարաբդա-Կարս երկաթուղի» ԲԲԸ-ին: Վարկի առաջին տրանշի ընդհանուր ծավալը կկազմի 40 մլն դոլար:



Այդ միջոցներով Վրաստանի տարածքում կկառուցվի նոր ճանապարհ 29 կմ երկարությամբ, Թուրքիայի հետ սահմանում` զուգանիվների փոխարինման կետ, կվերակառուցվի նաեւ հին ճանապարհը:



Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան փետրվարին ամփոփիչ փաստաթուղթ են ստորագրել երկաթուղու կառուցման վերաբերյալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---