«Սահլևս»-ը 230 մլն դրամի կրակայրիչներ կարտադրի. Աշխատելու են նաև դատապարտյալ կանայք18 մայիսի 2017 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ «Սահլևս» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող սարքավորումն օգտագործելու է կրակայրիչների արտադրության համար։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 230 մլն դրամ, որից 130 մլն դրամն իրացվելու է ՀՀ տարածքում, 80 մլն դրամը՝ ԵԱՏՄ երկրներում, 20 մլն դրամը՝ երրորդ երկրներում։ Նախատեսվում է ստեղծել 30 նոր աշխատատեղ. աշխատելու են նաև կանանց գաղութի դատապարտյալները։ Արտոնություն ստանալու համար ներկայացված սարքավորումների և հումքի արժեքը կազմում է 170.000.000 դրամ: Նույն արտոնությունից կօգտվի նաև «Ֆարմատեք» ՓԲԸ, որը հումքն օգտագործելու է դեղագործության ոլորտում։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 2 մլրդ 800 մլն դրամ: Նախատեսվում է իրականացնել 900 մլն դրամի ներդրում, ստեղծել 9-10 նոր աշխատատեղ՝ 160 000 դրամ միջին աշխատավարձով։ Կառավարության մեկ այլ որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Գրին Փաուր» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ընկերության նպատակն է ՀՀ, Սյունիքի մարզում Մեղրի համայնքում կառուցել 3,5 ՄգՎտ փոքր հիդրոէներգոկասկադ, որը նախատեսում է կատարել ընդհանուր մոտ 1 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 311,4 մլն դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 13 աշխատատեղ` 82 հազար դրամ միջին աշխատավարձով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |