ԱԳ նախարար. Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը

ԱԳ նախարար. Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը

PanARMENIAN.Net - Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը, Ադրբեջանը միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ իրականացրեց Արցախի ժողովրդի դեմ 2016թ. ապրիլին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին ունեցած ելույթում:

Նալբանդյանը նշել է, որ ՀՀ-ն կիսում է գլխավոր քարտուղարի տեսակետը` «Ժողովրդավարական անվտանգության» հայեցակարգի շուրջ, որի համաձայն ժողովրդավար երկրները առավել քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն: Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում։

Նա հավելել է, որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո երկու գագաթնաժողով է գումարվել, որտեղ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ միտված խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը: Բաքուն հրաժարվում է իրականացնել այս համաձայնությունները՝ չնայած դրանց կարևորությունն ընդգծվել է բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջերս՝ ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում: «Ավելին, հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական կոչերին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը»,-ասել է նախարարի պաշտոնակատարը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվել է, որ առաջնայնություններից մշակութային ժառանգության պաշտպանությունը հատկապես կարևոր է հայ ժողովրդի համար, որը մշակութային արժեքների հսկայական կորուստներ է կրել իր պատմության ընթացքում և բոլորովին վերջերս` Ադրբեջանում` այդ երկրի կառավարության ձեռքով, և Սիրիայում` ահաբեկչական խմբավորումների կողմից: Ուստի Հայաստանը ողջունում է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ընդունումը:

Նախարարն անդրադարձել է նաև մշակութային ժառանգության պաշտպանությունը՝ նշելով, որ դա հատկապես կարևոր է հայ ժողովրդի համար, որը մշակութային արժեքների հսկայական կորուստներ է կրել իր պատմության ընթացքում և բոլորովին վերջերս` Ադրբեջանում` այդ երկրի կառավարության ձեռքով, և Սիրիայում` ահաբեկչական խմբավորումների կողմից: Ուստի Հայաստանը ողջունում է Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ընդունումը:

Մայիսի 19-ին Կիպրոսում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեց Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։

Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը` ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց նոր կոնվենցիան առաջինը ստորագրող Հայաստանի, Կիպրոսի, Պորտուգալիայի, Հունաստանի, Սան-Մարինոյի և Մեքսիկայի պատրաստակամությունը` պայքարելու մշակութային արժեքների նկատմամբ հանցանքների դեմ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---