Շվեդիայի դատախազությունը փակել է Ասանժի դեմ հարուցված քրգործը19 մայիսի 2017 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի դատախազությունը փակել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ բռնաբարության մեղադրանքով հարուցված քրեական գործը: «Դատախազ Մարիան Նյուն որոշել է կասեցնել Ջուլիան Ասանժի գործով նախնական քննությունը, որը կասկածվում էր բռնաբարության մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Մանրամասները դատախազը մտադիր է բացահայտել լրագրողների հետ հանդիպմանը, որը կայանալու է առաջիկայում: Մինչդեռ Լոնդոնի ոստիկանությունը զգուշացրել է, որ մտադիր է ձերբակալել Ասանժին, հենց որ նա լքի Էկվադորի դեսպանությունը: «Վեսթմինսթերի դատարանը Ասանժի կալանավորման թույլտվություն է տվել, երբ նա 2012-ի հունիսի 29-ին հրաժարվեց հանձնվել դատարանին: Լոնդոնի ոստիկանությունը պարտավոր է կատարել այդ թույլտվությամբ ստանձնած իր պարտականությունները, եթե գործով անցնող կասկածյալը հեռանա դեսպանատնից»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: 2017-ի հունվարին Ասանժը հրաժարվեց ԱՄՆ արտահանձնումից: WikiLeaks սկանդալային ռեսուրսը հրապարակել է ամերիկյան դիվանագետների հեռագրերի ամբողջ արխիվը, որն իր տնօրինության տակ էր: Ընդհանուր առմամբ հասանելի է դարձել 251 287 նախկինում գաղտնի փաստաթուղթ: Photo. REUTERS/Peter Nicholls/File Photo Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է Նա նշել է, որ իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը ՀՀ–ին երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Հանդիպման օրը դեռ հայտնի չէ Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է Մի խումբ քաղաքացիներ էլ երթ են անցկացնում Գյումրիում՝ կոչ անելով միանալ բողոքի ակցիաներին |