Հայոց ցեղասպանության հերքման արշավը տարածվում է թուրքական բանտերում

PanARMENIAN.Net - Ադանայի բանտերից մեկում Չուքուրովայի մշակույթի եւ արվեստի կենտրոնի դերասանները բեմադրել են «Վայնասուն. այսպես կոչված`Հայոց ցեղասպանության հեքիաթը» ներկայացումը: Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, ներկայացումը բեմականացվել է բանտի տնօրինության կողմից` կալանավորների համար կազմակերպված մշակութային միջոցառումների շրջանակում: Չուքուրովայի մշակույթի եւ արվեստի կենտրոնի տնօրեն Իդրիս Շահինը հայտարարել է, թե «Հայոց ցեղասպանության հեքիաթի մասին պատմող» այդ ներկայացումը բեմականացվելու է նաեւ Թուրքիայի մի շարք գյուղերում, հաղորդում է «Երկիրը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---