Կոսովոյում սկսվել են խորհրդարանական ընտրությունները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Կոսովոյում սկսվել են տարածաշրջանի խորհրդարանական ընտրությունները, հաղորդում է AFP-ն: Քվեարկության ընթացքում Կոսովոյի` ընտրության իրավունք ունեցող 1,5 միլիոն բնակիչները պետք է ընտրեն տարածաշրջանի օրենսդիր մարմնի 120 պատգամավոր: Խորհրդարանի 100 անդամ ընտրվելու է ալբանական կուսակցություններից եւ հասարակական կազմակերպություններից եւ եւս 20 պատգամավորական տեղ ըստ ավանդույթի պատկանում է տարածաշրջանի սերբ եւ այլ բնակչությանը:



Սոցիոլոգների կանխատեսումների համաձայն, հաղթանակի առավել մեծ շանսեր ունի Կոսովոյի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է օրենքից դուրս հայտարարված Կոսովոյի Ազատագրական բանակի նախկին հրամանատարներից Խաշիմ Տաչին: Նրա կուսակցութունը այսօր 30 պատգամավորական տեղ ունի: Նախկին խորհրդարանում, որը ձեւավորվել էր 2004 թվականին, տեղերի մեծամասնությունը պատկանում էր Կոսովոյի Դեմոկրատական միությանը: Կառավարական կոալիցիայի մեջ էր մտնում նաեւ «Հանուն Կոսովոյի ապագայի» կուսակցությունը, գրում է Lenta.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---