Միխայիլ Սահակաշվիլին չեղյալ է հայտարարել արտակարգ դրությունը Վրաստանում

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որոշման համաձայն, որը հաստատվել է խորհրդարանի կողից, ԱԴ ռեժիմը չեղյալ է հայտարարվել տեղական ժամանակով նոյեմբերի 16-ին` ժամը 19:00-ից սկսած: Սահակաշվիլին արտակարգ դրություն էր հայտարարել նոյեմբերի 7-ի երեկոյան, երբ Թբիլիսիում ցրել էին ընդդիմության հանրահավաքը: Երկրի տարածքում ժամանակավորապես արգելվել էին հանրահավաքներն ու ցույցերը, բացի այդ դադարեցվել էր հեռուստաընկերությունների ռադիոկայանների աշխատանքը:



Եվրոպայի երկրների եւ ԱՄՆ-ի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից խիստ քննադատության էր ենթարկվել Վրաստանի իշխանությունը, կատարած սահմանափակումների համար: ԱԴ-ի անմիջապես վերացումն էին պահանջում նաեւ վրաց ընդդիմության առաջնորդները: Չնայած, նրանք համաձայնել էին հրաժարվել բողոքի ցույցերից նախագահական հրամանի ժամակահատվածի ընթացքում, որպեսզի վտանգի չենթարկեն իրենց կողմնակիցներին:



Իշխանությունների որոշման համաձայն, արտակարգ դրությունը պետք է ձգվեր մինչեւ նոյեմբերի 22-ը: Սակայն նոյեմբերի 14-ին խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ այն չեղյալ է հայտարարվելու վաղօրոք: Իր հերթին, Միխայիլ Սահակաշվիլին, ելույթ ունենալով նոյեմբերի 16-ին, հայտարարել է, որ «երկում վերականգնվել է կարգուկանոնը եւ քաղաքական գործունեության բոլոր սահմանափակումները կվերացվեն»:



Վրաց հեռուստառադիոընկերությունները պատրաստվում են լրատվական ծրագրերով եթեր դուրս գալ: Դա, սակայն, չի վերաբերում է «Իմեդի» ընդդիմադիր հեռուստաընկերությանը, որը նոյեմբերի 7-ի երեկոյան ավերվել էր հատուկ ծառայությունների կողմից: Դրանից մեկ շաբաթ անց Թբիլիսիի դատարանը դադարեցրել է «Իմեդիի» լիցենզիայի ժամկետը: Ընդդիմության առաջնորդրները պատրաստվում են մամլո ասուլիս տալ խորհրդարանի շենքի առջեւ ԱԴ-ի վերացումից մեկ ժամ հետո, հաղորդում է «Նովոստի-Գռուզիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---